|
|
| |
|
| ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
|
| Տեղեկատվություն |
 | Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1
|  | Հեռախոս (374 10) 56 45 13
|  | E_mail floresarm@gmail.ru; flores@flores.am
|
|
Աշխատանքային օրերը
Երկ , Երք, Չրք, Հնգ, Ուրբ
|
|
Աշխատանքային ժամերը`
10:00 - 18:00
|
|
|
|
"Ֆլորես" Աճուրդի Տունը հիմնվել է 2004թ.-ին` սահմանափակ պատասխանությամբ ընկերության տեսքով: Ընկերության հիմնադիրներն են հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
Աճուրդային վաճառքի կազմակերպման գործընթացների հետ մեկտեղ ընկերությունը իրականացնում է նաև ռիելտորական գործունեություն և մատուցում է շարժական և անշարժ գույքի գնահատման ծառայություններ:
Իր գործունեուրյան ընթացքում ընկերությունը դիմակայել է ինչպես կոշտ մրցակցությանը, այնպես էլ տնտեսության անցումային շրջանին բնորոշ բոլոր խոչընդոտներին: Ի շնորհիվ հինգ տարիների գործունեության ընթացքում ձեռք բերված իր փորձի, դիրքի և գործունյա շրջանակների վստահությանը, ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ունի իր յուրահատուկ տեղն ու նշանակությունը:
"Ֆլորես" Աճուրդի Տունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է մի շարք խոշոր ձեռնարկությունների, բանկերի, վարկային և այլ կազմակերպությունների հետ:
Աճուրդի Տան պատշաճ գործունեությունն ապահովում են արհեստավարժ և որակավորված աշխատակիցներ:
Ընկերությունը 17.09.2004թ. գրանցվել է ՀՀ Պետռեգիստրի Կենտրոն տ/բ-ում, գրանցման համար 286.110.05446:
Առկա են հետևյալ լիցենզիաները
-ռիելտորական գործունեություն - լիցենզիա ԱԳ 0699
-անշարժ գույքի գնահատում - լիցենզիա ԱԳ 0770
Ընկերության տնօրեն է նշանակված Արտաշես Վլադիլենի Չիլինգարյանը, որը ունի ՀՀ Կադաստրի Պետկոմիտետի կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթերը.
- ԵրՊՀ-ում գնահատման դասըթացների ավարտման Վկայական
- Ռիելտորի Վկայական ՌԳ 254
- Անշարժ գույքի գնահատման Վկայական ԱԳԳ 259
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մատուցելու գնահատման, ռիելտորական և այլ որակյալ ծառայություններ ու ակնկալում ենք փոխշահավետ համագործակցություն:
|
|