«Ֆլորես» Աճուրդի Տուն
«Ֆլորես» Աճուրդի Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի օգոստոսի 17-ին:
Ի շնորհիվ բազմաթիվ գործընկերների վստահությանն ու գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի, ընկերությունը, ընդլայնելով գործընկերների ցանկը, շարունակում է մատուցել բազմաթիվ ծառայություններ, կիրառելով վաճառքների նոր գործիքներ ու ընդգրկելով նոր ոլորտներ:
Ըկերության գործունեության պատշաճ մակարդակն ապահովվում է համապատասխան որակավորում ստացած աշխատակազմը, ընկերության հետ համագործակցող տարբեր ոլորտների մասնագետները և փորձագետները, ինչի արդյունքում և մատուցվում են բարձրակարգ ծառայություններ, մասնավորապես.
- Տրամադրվում է խորհրդատվություն, այդ թվում` իրավական և ֆինանսավարկային,
- Իրականացվում է աճուրդային վաճառք` «դասական» և «հոլանդական» եղանակներով, ապահովելով ճկուն գնային քաղաքականություն, պահանջարկի ու առաջարկի համադրմամբ: Օտարման ընթացքում կազմակերպվում են լայնածավալ գովազդային միջոցառումներ մամուլով, համացանցով, մասնագիտացված հարթակներում, ապահովելով վաճառողների և գնորդների առավել լայն շրջանակի մասնակցությունը սակարկություններին:
- Կազմակերպվում են մրցույթներ, լավագույն առաջարկներն ընտրելու նպատակով: Այս գործընթացի հրապարակայնությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովում է մրցութային հանձնաժողովը, որը կազմված է ընկերության աշխատակիցներից, լրակազմվում է պատվիրատուի ներկայացուցչով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հրավիրյալ մասնագետներով:
ՀՀ գործող օրենսդրությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտերը, ընկերությունում մշակված ու կիրառվող կարգը, թույլ են տալիս սակարկություններն իրականացնել արդյունավետ՝ դինամիկ և ճկուն ընթացակարգերով:
0
+հաջողված վաճառքներ
0
xավելի արագ վաճառք
0
%վստահելի գործընկերներ
0
տարվա փորձ
Մեր ծառայություններ
Հայտարարություն
Մեդիա
Փաստաթղթեր
TOP